Սփյուռքի ձայնը

Իրանահայ Դավիթ Այվազյանը՝ Հայաստանում հաստատվելու որոշման մասին․ «Սփյուռքի ձայնը»

Եվրոպայի Հայ դատի գրասենյակը դատապարտել է Ադրբեջանի ՝ Հայաստանի Տավուշի մարզի դեմ իրականացրած ռազմական գործողությունները և Թուրքիայի աջակցության կոչերը Ադրբեջանին:

 ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ադրբեջանի՝ Հայստանի դեմ իրականացրած սադրիչ գործողությունների դադարեցման համար դիմել է ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությանը:

Ֆրանսիայի մի շարք քաղաքների և Արցախի միջև բարեկամական հարաբերությունների հարցը նախորդ տարի ֆրանսիական դատարաններում էր: Թուրք-ադրբեջանական հակահայ գործողությունների արդյունքում այդ համագործակցություններից շատերը չեղարկվեցին: Օրերս Ֆրանսիայի Ղոն Ալֆիի շրջանային խորհուրդը 50 հազար եվրո տրամադրեց Ստեփանակերտում գործող ֆրանկոֆոնիայի կենտրոնին, իսկ շրջանային խորհրդի նախագահը համագործակցության հարցը բարձրացրեց Արցախի հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ: Այս և այլ կարևոր իրադարձությունների մասին կպատմի «Այբ» ֆմ-ի լրագրող Սոսի Սանոսյանը:

«Հայրենադարձություն». Իրանահայ քաղաքագետ, լրագրող Դավիթ Այվազյանը մի քանի տարի առաջ եկավ Հայաստան և որոշեց հաստատվել այստեղ՝ հաշվի չառնելով այն բոլոր խնդիրները, որոնց բախվեց հենց առաջին օրը՝ աշխատանքի և բնակատեղիի բացակայության պատճառով: Այս բոլոր խնդիրները չհիասթափեցրին մեր հայրենակցին, ով պայքարեց իր և իր նորաստեղծ ընտանիքի՝ Հայաստանում ապրելու համար: Ո՞րն է Դավիթ Այվազյանի՝ պայքարի կարևոր նախադրյալը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close