ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Բաքվի ցույցերն ու սահմանային իրավիճակը․ ինչո՞ւ Ադրբեջանն արգելակեց

Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ մեկնաբանելով երեկ կեսգիշերից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլածումը կարծիք է հայընում , որ ամենայն հավանականությամբ լոկալ այս սրացումը գնալու է դեէսկալացիայի ճանապարհով։

Դրա համար նա տեսնում է երկու պատճառ.

«Հայկական կողմը շատ կոշտ պատասխանեց ադրբեջանական սադրանքին՝ գրանցելով դիրքային առավելություն։ Ունենալով մեծաթիվ զոհեր՝ նրանք չէին կարող շարունակել ռազմական այս գործողությանը նույն տրամաբանությամբ․ կամ պետք է ավարտեին այն կամ էլ գնային լայնամասշտաբ գործողության ճանապարհով»,- ասում է ռազմական փորձագետները՝ լարվածության թուլացումը կապելով այդ թվում Բաքվում երեկ տեղի ունեցած զանգվածային ցույցի հետ, որոնք այնուհետև վերաճեցին հակաիշխանական կոչերով բողոքի գործողության։

Ցուցադրել ավելի
Back to top button