ԿարևորՀասարակություն

18.00-ից սահմանին լարվածության նվազում ունենք․ Արծրուն Հովհաննիսյան

Հայ-ադրբեջանական սահմանին որոշակի լարվածության նվազում է նկատվում։ Այդ մասին Տեղեկատվական միասնական կենտրոնում Տավուշի մարզից հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այսօր երեկոյան ժամը 18-ից հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշի հատվածում, իրավիճակը համեմատաբար հանգստացել է, կրակոցները զգալի նվազել են»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ Հովհաննիսյանի՝ հուլիսի 12-ից 14-ը ընկած ժամանակահատվածում հայկական ուժերը խոցել են մոտ 10 ադրբեջանական անօդաչու թռչող սարք:

Նա հայտնել է, որ վաղը տեղի կունենա առնվազն երկու ճեպազրույց։ Պատասխանելով Տավուշ մեկնած լրագրողների հարցերին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ բնակչությունը կրել է միայն նյութական վնաս։ Մեր վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել է Հովհաննիսյանը։

Back to top button