ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հակառակորդն անկանխատեսելի է. փորձագետը՝ հետագա զարգացումների մասին

«Լայմասշտաբ գործողություններ չեն կանխատեսվում, սակայն մեր հարևաններն իհարկե անկախատեսելի են»,- «Ռադիոլուրի հյուրասրահում» ասել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Երեկվանից Բաքուն սադրիչ գործողությունների է դիմում հայ- ադրբեջանական սահմանում։ Որո՞նք են այս գործողությունների դրդապատճառները եւ ի՞նչ է իրականում կատարվում Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավում։ Այս հարցերի պատասխաններն ենք փորձել գտնել ռազմական փորձագետի հետ զրույցում։

Կարեն Հովհաննիսյանն ասում է, որ մտածում էր՝ երկու օրից գործողությունները կգնան մարման դինամիկայով, սակայն հակառակն է լինում։

«Դատելով, թե ինչ է տեղի ունենում Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում, սա հիմք է տալիս ասելու, որ գործողությունները շարունակվելու են»,- ասել է ռազմական փորձագետը։

Նա հայտնել է, որ Հայաստանի զինված ուժերի գործողությունների արդյունքում զոհված ադրբեջանցի գեներալ Փոլադ Հաշիմովի մահվան լուրը Սումգայիթում «դիմավորել» են» հակահայկական բազմամարդ ցույցերով։

Ռազմական փորձագետը շեշտել է, որ ռազմական այս սրացմանը միջազգային հանրությունը հերթական անգամ ոչ հասցեական արձագանք է տալիս։

«Նմանաբովանդակ հայտարությունները պարարտ հող են ստեղծում Ադրբեջանի համար»,- ասել է նա։

Back to top button