Հաջողության նոտա

Իմ հաջողության բանալին Հայաստանում էր թաքնված․ հայրենադարձ վարսահարդար Արթուր-Հարութ Քիլեջյան․ «Հաջողության նոտա»

Հալեպում ծնված, մասնագիտությամբ էլեկտրոնիկային ինժեներ Արթուրը 2015թ․ին կնոջ հետ տեղափոխվեց Հայաստան և մեկ ամիս մասնագիտությամբ աշխատելու ընթացքում որոշեց իրականացնել մանկության երազանքը՝ դառնալ վարսահարդար:

Անցած տարիների ընթացքում նա հասկացավ, թե ինչ է նշանակում ապրել սեփական հայրենիքում, ինչ է նշանակում օտար չլինել: «Ես դուրս եմ գալիս պարզապես քայլելու և ինձ տանն եմ զգում, իսկ տունս աշխարհն է, Երևանը՝ իմ աշխարհի կենտրոնը»,-ասում է Արթուրը:

Back to top button