ԿարևորՀասարակություն

Անտոնիո Գուտերեշը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները հայ- ադրբեջանական սահմանին

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, հորդորում կողմերին անմիջապես քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրի կարգավորմանը խաղաղ ուղիներ փնտրելուն ուղղված նրանց ջանքերում:

Back to top button