ԿարևորՀասարակություն

ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը։ Պատգամավորն ավելի վաղ հայտնել էր, որ Սիփան Փաշինյանի հետ միասին գնտվում են սահմանապահ Այգեպար, Տավուշ և Մովսես գյուղերում:

«Մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Մեր ազգը անպարտելի է»,- գրել է Կարապետյանը և հորդորել հետևել միայն պաշտոնական հաղորդագրություններին:

ՀՀ ԶՈւ ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը, մեր գյուղերում մարտական տրամադրություն է, բառերով նկարագրել հնարավոր չէ: Մեր ազգը անպարտելի է: Հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին:

Gepostet von Tigran Karapetyan am Sonntag, 12. Juli 2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Գայանե Աբրահամյանն էլ հայտնել է, որ կապ է հաստատել տավուշցի իր ընկերների ու գործընկերների հետ։ Ըստ նրա՝ ամեն ինչ խիստ վերահսկելի է։

«Տավուշցի ընկերներիս ու գործընկերներիս կոչն է բոլորիդ` ՎՍՏԱՀԵԼ մեր հերոս զինվորներին ու ՉՏՐՎԵԼ ապատեղեկատվությանը»։

«Ասում են` սկի մենք ենք քնած, էս դուք ինչ եք արթուն էս ժամին…»,- փոխանցում է Աբրահամյանը՝ նշելով՝ ՀՀ ԶՈւ չունի զոհեր կամ վիրավորներ, խաղաղ բնակչի վիրավորվելու մասին լուրը եւս ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է։

Սիրելի ընկերներ, հենց նոր խոսեցի տավուշցի ընկերներիս ու գործընկերներիս հետ, ամեն ինչ խիստ վերահսկելի է, իրենց կոչն է…

Gepostet von Gayane Abrahamyan am Sonntag, 12. Juli 2020

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ադրբեջակական կողմը հայտնել է 3 զոհի և 4 վիրավորի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close