ԿարևորՀասարակություն

Ամրացնենք մեր սահմանները նորովի

#ԿառուցենքՀայաստանըՆորովի, #ԱմրացնենքՄերՍահմաններըՆորովի, այս հեշթեգերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում Տավուշի մարզի Մովսես գյուղի ասֆալտապատ ճանապարհից տեսանյութ է հրապարակել՝ տեղադրելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Կրակոցների ձայների ներքո Մովսեսում գյուղացիների և գյուղապետի հետ քննարկում էինք իրենց իսկ կողմից բարձրացված ոռոգման խնդիրների հնարավոր լուծումները: Այս ազգին հաղթել չի լինի: Ճանապարհի խնդիրը լուծված է, ոռոգման խնդիրը նույնպես պետք է լուծենք:

Մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակը ամբողջությամբ, հետևեք միայն պաշտոնական հաղորդագրություններին: Ճանապարհը նախկինում երբեք ասֆալտապատված չի եղել», — գրել է պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button