ԿարևորՄտքերի խաչմերուկ

Չորս խորհուրդ՝ կորոնաճգնաժամում բիզնեսը պահպանելու համար

Ի՞նչ անել, մարկենտինգային ի՞նչ գործիքներ կիրառել բիզնեսը շարունակելու համար, որպեսզի համավարակի տարածման այս փուլում գործարարը դուրս չմղվի շուկայից։

Այսօր աշխարհում արտադրանքն իրացնելու խնդիր կա, ՙՄտքերի խաչմերուկ՚ հաղորդման ժամանակ ասել է ՙԱրտ Լանչ՚ ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանը:ՙ21-րդ դարում, երբ տեխնոլոգիական միտքն անսահմանափակ է, ցանկացած արտադրություն կազմակերպելն իրագործելի, խնդիրներ են առաջանում դրանք իրացնելու հարցում՚,- ասում է գործարարը, եւ նշում, որ այսօր կանխիկ գումար շատերը չունեն, արված  խնայողություններն այս ամիսների ընթացքում ընկերություննների կողմից ներդրվել են բիզնեսում։ ՙՑանկացած առեւտրային աշխատանքում ներգրավված օղակ՝ գործարար, մատակարար ընկերություն, ապրանք ներմուծող, պետք է թելադրվող իրավիճակային պայմաններում հարմարվողական գործելաոճ որդեգրեն»,– ընդգծում է գործարարը։ Իր փորձը հաշվի առնելով՝ առաջարկում է չորս գործիք՝ շուկայում մնալու համար.

  • Չթերագնահատել հաճախորդին, լսել նրա կարծիքը
  • Պահպանել բիզնեսի նկատմամբ վստահությունը
  • Կիրառել ճկուն, հարմարվող մարկենտինգային գնային քաղաքականություն
  • Ունենալ պրոֆեսիոնալ մասնագիտական թիմ

Իրավիճակի կայնուցում առեւտրային շուկայում նա սպասում է սեպտեմբերին: Ըստ գործարարի՝ ամռան ամիսներին ապրանքի իրացվելիության խնդիր մշտապես արձանագրվել է, ուղղակի այսօրվա վիճակի հետ դրանք անհամեմատելի էին։

Ցուցադրել ավելի
Back to top button