Մտքի ուժը

Արծաթն ու պղինձը դիմակի մեջ կպայքարեն համավարակի դեմ․ «Մտքի ուժը»

Կանխել կորոնավիրուսի համավարակն՝ արծաթի ու պղնձի միջոցով։ Մասնագետներն ասում են, որ սա նորություն չէ։

Ավելին, կա մի հայտնի պատմություն․ խելացի թագավորները իրենց հյուրերին ոսկե ափսեներով էին հյուրասիրում, իսկ իրենք օգտվում էին արծաթե սպասքից՝ վիրուսներից հեռու մնալու համար։

Եվ ահա, արդեն 21-րդ դարում գիտնականներն ու գործարարներն են առաջակում այս եղանակով պայքարել համավարակի դեմ։ Հայաստանն էլ բացառություն չէ։

«Տէսլա Կրիստալս» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Մարգարյանն ու Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի իզոտոպների ստեղծման ու հետազոտման բաժնի սինտիլացիոն նոր նյութերի ստեղծման ու հետազոտման խմբի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը գիտեին արծաթի՝ վիրուսների դեմ պայքարելու հատկության մասին։ Պղնձի մասին հեռուստատեսությունից տեղեկացան, ուսումնասիրեցին ու որոշեցին փորձարկումներ անել:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close