ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը հայտնում է իր երրորդ զոհի մասին

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր Տավուշի ուղղությամբ իր սպանված զինծառայողների անունները: Այսօր ավելի վաղ Ադրբեջանը հայտնել է իր երկու զոհի մասին։ Այժմ հայտնում է նաև երրորդ զիծառայողի կորստի մասին։

Այդ զինծառայողների անուններն են Վուգար Լյատիֆ օղլի Սադիգով, Էլշադ Դյոնմեզ օղլի Մամեդով, Հայամ Մագոմեդ օղլի Դաշդեմիրով: Նշվում է, որ վերջինս եղել է վիրավորների թվում, բայց բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Ցուցադրել ավելի
Back to top button