ԿարևորՀասարակություն

Ձմեռ Պապի հայաստանյան նստավայրը՝ Սարապատում

«Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում հայտարարված շուրջ 3000 եվրո բյուջեով փոքր դրամաշնորհային ծրագրի պայմանագրերից մեկը պաշտոնապես ստորագրվեց հուլիսի 9-ին, Շիրակի մարզի Սարապատի համայնքապետարանի հետ: Ծրագիրն իրականացվելու է քաղաքացու բյուջե նախաձեռնության համատեքստում:

Նմանատիպ ծրագրեր իրականացվելու են Հայաստանի 50 խոշորացված համայնքում: Նպատակն է խթանել համայնքների բնակիչների մասնակցությունը իրենց համայնքի զարգացմանն ուղղված գործողություններին քաղաքացու բյուջե մասնակցային բյուջետավորման գործիքի միջոցով: Այն թույլ է տալիս քաղաքացիներին առաջարկել գաղափարներ իրենց համայնքներում միջոցառումների կազմակերպման, հանրային վայրերի (օրինակ՝ խաղահրապարակներ, բացօթյա ժամանցի վայրեր, գրադարաններ, համայնքային կենտրոններ, և այլն) կառուցապատման/վերանորոգման վերաբերյալ:

Սարապատ համայնքում ընտրված ծրագիրը նախատեսում է կառուցել Ձմեռ պապի նստավայր՝ Շիրակի մարզի երկատարև ձմեռային ամիսների ընթացքում համայնքին զբոսաշրջային գրավչություն հաղորդելու նպատակով:

Back to top button