Ստարտափ Հայաստան

Աշտարակի դպրոցականներն օնլայն դպրոց են բացել․ «Ստարտափ Հայաստան»

Ալենն ու Մարիանեն դասընկերներ են։ Սովորում են Աշտարակ քաղաքի համար երկու հիմնական դպրոցում։ Երկուսն էլ հետաքրքրվում են ծրագրավորմամբ։

Մի օր որոշել են, որ պետք է ստեղծեն իրենց սեփական ստարտափն ու անցել են գործի։ Բայց հիմնաքարը Ալենն է դրել։
Տղան փոքր տարիքից հետաքրքրվել է տեխնոլոգիաներով և հասցրել է որոշ հաջողությունների հասնել։

Մինչ ներկա ստարտափը, Ալենը մեկ այլ գործի վրա է աշխատել; Այդ ընթացքում տղան բախվել է մի լուրջ խնդրի՝ էյջիզմի։

Էյջիզմը տարիքի հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ կարծրատիպային և խտրական վերաբերմունքն է։

Տերմինը օգտագործվում է նաև դեռահասների և երեխաների նկատմամբ նախապաշարմունքների և խտրականության առումով՝ ժխտելով նրանց որոշակի իրավունքները կամ անտեսելով նրանց գաղափարները, պատճառաբանելով, որ նրանք դեռ «չափազանց երիտասարդ» են։ Ալենը, ցավոք, էյջիզմի զոհ է դարձել։

Մերժման և խտրական վերաբերմունքի դեպքում անգամ տարիքով մեծերը կընկճվեին և հետ կկանգնեին իրենց գաղափարներն իրագործելուց, բայց Ալենը հետ չի կանգնել։

Փաստն այն է, որ չբացահատված հանգամանքներում տղան ավելի է ոգևորվել ու հիմնադրել իր ստարտափը։

13-ամյա Ալենն ու 14-ամյա Մարիանեն նպատակ ունեն իրենց ստարտափը այնքան զարգացնել, որ հետագայում կարողանան Աշտարակ քաղաքում օֆֆլայն դպրոց բացել։

Իսկ մինչ այդ մեր երիտասարդները երկիրը գրկած առաջ են տանում։

Ցուցադրել ավելի
Back to top button