ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Ինչ քայլեր են հետևելու ՄԻԵԴ որոշմանը

«Բռնապետության ներկայցուցիչը Հայաստանին ժողովրդավարության դասեր տալու իրավունք չունի»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը փաստարկված հակադարձել է  ադրբեջանցի պատվիրակին, երբ վերջինս ԵԱՀԿ ԽՎ-ի առցանց վեհաժողովին փորձել է պաշտպանել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:

«Ռադիոլուր»-ի հյուրասրահում Կոնջորյանն ասել է, որ ադրբեջանցի պատվիրակները կրկնում են գրեթե նույն տեքստերը, ինչ շրջանառում են Հայաստանի ՙընդդիմադիր՚ հարթակներում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն անդրադարձել է նաև  ՄԻԵԴ-ի վերջին որոշմանը, որով մերժվեց ՍԴ պաշտոնաթող  նախագահի և երեք դատավորների դիմումը՝ Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու, այն է թե՝ դիմումը քննելու ընթացքում ՍԴ կազմավորման գործընթացը դադարեցնելու մասին:

Կոնջորյանն ասել է, որ իրավական տեսանկյունից իշխանության քայլերը եղել են ՀՀ Սահմանադրության և օրենքների համատեսքստում, ուստի որևէ խնդիր «Իմ քայլ»-ում չեն տեսնում:

Առաջադրե՞լ, թե՞ նշանակել ՍԴ դատավորներին. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի օրերս արած առաջարկի մասին հարցին ի պատասխան՝ Կոնջորյանն ասել է, որ գոյություն ունեցող կառուցակարգին դրական են վերաբերում իշխող ուժում, բայց պատրաստ են քննարկման և այլ առաջարկներ լսելուն:

Կարդացեք նաև
Close
Back to top button