ԿարևորՀասարակություն

Գորիսը՝ Միջազգային տիեզերակայանից

ՄՏԿ֊ում ներկայումս գտնվող տիեզերագնացներից մեկը՝ Իվան Վագները (Ռոսկոսմոս) ամեն շաբաթ փոքրիկ մրցույթ է անցկացնում սոցցանցերում։ Տեղադրում է աշխարհագրական որևէ օբյեկտի լուսանկար՝ տիեզերքից, հետևորդներն էլ պետք է գուշակեն՝ ինչ է կամ որ քաղաքն է։ Առաջինը ճիշտ գուշակողին Իվանը նվեր է անում՝ լուսանկարում է հաղթողի նախընտրած քաղաքը կամ այլ վայր։

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Հարությունյանը, որը տիեզերքի հետ կապված ամեն ինչով հետաքրքրվում է, գրում է, որ անցած շաբաթ մրցույթի հաղթող է դարձել՝ գուշակելով Մաչու Պիկչուն (հին քաղաք, որը գտնվում է Պերույի ներկայիս տարածքում):

Посмотреть эту публикацию в Instagram

В одном из отдаленных районов Армении расположен город Горис, который относится к самым древним поселениям страны. По историческим сведениям, впервые поселения в этом районе появились более двух тысячелетий назад. Фотографию этого исторического города я дарю победителю своей прошлой загадки. Если и вы хотите им стать, то жду завтра утром на своей странице в Instagram, где вас будет ждать новая, не менее интересная загадка! // Goris, one of the most ancient Armenian cities is located in a remote part of the country. According to the historical data, the first settlements in this district appeared as early as over 2,000 years ago. This photo comes as a gift to my last quiz winner. If you want to get a photo for yourself, waiting for you tomorrow at my Instagram page with a no less interesting quiz to come! #союзмс16 #soyuzms16 #мкс63 #iss63 #мкс #iss #Горис #Goris #Армения #Armenia

Публикация от Ivan Vagner (@ivan_mks63)

Տիեզերագնացը նրան հարցրել է, թե որ քաղաքի լուսանկարն է ուզում ունենալ, Տաթևիկն էլ խնդրել է, որ իր ծննդավայր Գորիսը նկարի. «Ու այսօր, Իվանը տեղադրեց «նվերս»՝ երկար սպասված լուսանկարը: Գորիսը շատ են նկարել, ամենատարբեր հայտնի ու անհայտ լուսանկարիչներ, բայց տիեզերքից՝ ՄՏԿ֊ից, այն էլ հատուկ պատվերով, դեռ ոչ ոք չէր նկարել»։


Կարդացեք նաև
Close
Back to top button