Էկոսֆերա

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ․ «Էկոսֆերա»

Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ. ահազանգել է համայնքապետարանը։

Տուգանք «Մուլտի գրուպ»-ի նկատմամբ՝ հարստացուցիչ ֆաբրիկան և պոչամբարն առանց ՇՄԱԳ փորձաքննական եզրակացության շահագործելու համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզել է, թե որտեղից են Չքնաղ գետ հոսել աղտոտված ջրերը:

Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 8-ին Ստեփանավանի համայնքապետարանը ահազանգ հնչեցրեց այն մասին, որ Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի տարածքից դուրս եկող ծանր մետաղներով աղտոտված ջրերն ու թթվային դրենաժը լցվել են Ձորագետ՝ դարչնագույն երանգ հաղորդելով գետին։

Տեսչական մարմնի աշխատակիցները տեղում ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ջրերի արտահոսքը եղել է դեռևս 1950-ական թվականներին կառուցված ստորգետնյա հանքուղուց, և դրանք լցվել են Ձորագետ գետի Չքնաղ վտակ:

Back to top button