ԿարևորՀասարակություն

Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու գործընթացը շարունակվում է. Հայաստանում ՌԴ դեսպանություն

Սահմանները փակվելուց հետո Հայաստանից Ռուսաստան է մեկնել ՌԴ 2321 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջը

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու հերթական չվերթը կայացել է հուլիսի 9-ին։ S7 Airlines ավիաընկերության ինքնաթիռի Երևան–Մոսկվա չվերթով մեկնել է 154 քաղաքացի։

 «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորների գրանցման և նստեցման աշխատանքներն իրականացվում են դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցների աջակցությամբ։ Ռուսաստանցիներին տուն վերադարձնելու աշխատանքները շարունակվում են՝ նշված է հաղորդագրությունում:

Back to top button