Հաղթողը

Վերականգնողական ճարտարապետից մինչև հոգևոր հովիվ՝ Տեր Վահան քահանա Ազարյան․ «Հաղթողը»

Գուգարաց թեմի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը խաչակնքվել սովորել է քսան տարեկանում, Աստվածաշունչ ընթերցել՝ ավելի ուշ:

Երևանի Պոլիտեխնիկ ինսիտուտի վերականգնողական ճարտարապետության բաժնում ուսանելու տարիներին նա ուսումնասիրում էր հին տաճարներն ու խաչքարերը:

Եկեղեցի սկսեցի հաճախել պարզ մարդկային մղումով, տեսնելով, որ իր ծննդավայրի՝ Գավառի եկեղեցու տարածքում ձյուն մաքրող չկա, գնացել ու սկսել էր մաքրել, հետո՝ հրավիրել ընկերներին:

Արդեն քսան տարուց ավելի Տեր Վահանն ապրում է Վանաձորում ու ծառայում տեղի եկեղեցում: Լավ է հիշում, որ երբ հայրն առաջին անգամ եկել էր Լոռի, նրան պատգամել էր շատ սիրել տեղի ժողովրդին ու ազնվորեն ծառայել նրանց:

Տեր Վահանն ասում է, որ այսօր հայ քաղաքացին իրեն ավելի շատ համարում է եկեղեցու հաճախորդը, քան անդամն ու սա ոչ միայն քաղաքացու, այլ նաև հոգևորականի խնդիրն ու պատասխանատվությունն է:

Back to top button