ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Կորոնավիրոսի մարտահրավերը. մի լուսանկարի պատմություն և՝ ոչ միայն

Այս տարվա մարտի 23-ին համացանցում, կարելի է ասել, կայծակնային արագությամբ տարածվեց ու շատ-շատերիս հոգեմաշ արեց մի լուսանկար։ Կարծում ենք, տարիներ անց, երբ այս օրերի կորոնավիրուսային մղձավանջն այլևս անցյալում կմնա, այդ լուսնկարը կլինի այն բացառիկ սիմվոլներից  մեկը, որը կխորհրդանշի աշխարհին ու նաև մեր երկրին մարտահրավեր նետած կորոնավիրուսի ժամանակաշրջանն ու այդ մարտահրավերը անձնվիրաբար հաղթահարած բուժաշխատողներին։ Հատկապես հենց նրանց համար է դժվար եղել. մի կողմից պայքարել ուրիշների կյանքերի համար, իսկ մյուս կողմից՝ սեփական ընտանիքներին վարակից  զերծ պահել, հաճախ՝ զրկանքների գնով։ 

«Ռադիոլուրի հյուրասրահ»-ի զրուցակիցը հենց այդ լուսանկարի հերոսուհին է՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի, բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։ Նրա հետ զրուցել ենք ոչ միայն պատմություն դարձող լուսանկարի մասին։

Ի՞նչ պետք է անել, երբ ընտանիքի որևէ անդամ հիվանդացել է ՔՈՎԻԴ-19-ով և ընտանիքում էլ երեխաներ կան։ Այս ու հանրային հետաքրքրություն ներկայացնող արդիական բազմաթիվ հարակից հարցեր ենք քննարկել Ռոմելլա Աբովյանի հետ։ 

Բժշկուհին նաև խորհուրդ է տալիս՝ ինչպե՞ս կողմնորոշվել  համացանցը հեղեղած բազում իրարամերժ տեղեկությունների հորձանուտում։

Back to top button