ԿարևորՀասարակություն

Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր՝ հուլիսի 16-ին և 18-ին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր (ժամը՝ 18։00-ին)։

Այս չվերթերի տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։

Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։

Ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)

Back to top button