ԿարևորՀասարակություն

Ջրի դիսպենսերներ ՝ զորակոչիկներին խմելու անվճար ջրով ապահովելու համար

Հանրապետական կենտրոնական հավաքակայանի տարածքում պաշտպանության նախարարության «Զինառ» ՓԲԸ-ն տեղադրել է ջրի դիսպենսերներ (քուլեր)՝ զորակոչիկներին անվճար խմելու ջրով ապահովելու համար, այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Սա կարևոր է համաճարակաբանական տեսանկյունից, քանի որ թույլ է տալիս պահպանել սանիտարական կանոնները, զերծ մնալ կուտակումներից, օգտվել մեկանգամյա օգտագործման բաժակներից, ինչպես նաև՝ երաշխավորված է խմելու ջրի անվտանգությունը»,- գրել է Ստեփանյանը:

Back to top button