ԿարևորՀասարակություն

«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց

«Ձյունիկ սառնարան»-ի շենքը պայթեցվեց։ Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ 2020 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։

Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց — Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց — Արշակունյաց պողոտա — Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց — Սևանի փողոց — Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և շտապօգնության մեկ բրիգադ կիրականացնեն հերթապահություն։

Back to top button