ԿարևորՀասարակություն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Երեկ՝ հուլիսի 7-ին, Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ վավերացվել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև Համափարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից: Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը ՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից: Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:

Հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին` իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս (Նասոս) Եվֆիմիու Աթանասիոսը:

Համաձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ», «Փոփոխության Շարժում» (Կինիմա Ալաղիս), «Հունական լուծում» (Էլլինիկի Լիսի) և «Մերա 25 » կուսակցությունները: Դեմ է արտահայտվել Հուանստանի Կոմունիստական կուսակցությունը:

Back to top button