ԿարևորՀասարակություն

Հիմնանորոգվում Է Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ ճանապարհատվածը

Տ-1-45, Ապարան-Ձորագլուխ ավտոճանապարհի Չքնաղ-Ձորագլուխ 5,4 կմ հատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառու կազմակերպությունը՝ «Շինպլյուս» ՍՊԸ-ն, հիմնանորոգման շրջանակներում իրականացնելու է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ 

Հիմնանորոգման աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 358 միլիոն դրամ։


Back to top button