Հասարակություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Փոխվում է աղքատության հաղթահարման գաղափարախոսությունը

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Հայաստանի սոցիալ-տնտեսական ոլորտում վարվող քաղաքականության հիմնական խնդիրը դեռ մնում է աղքատության մակարդակի նվազեցումը: Չնայած այս ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերին, աղքատության տոկոսը Հայաստանում դեռևս բարձր է: Ներկայումս աղքատ է հանրապետության բնակչության 22 տոկոսը, իսկ 10 տարի առաջ այն կազմում էր 29 տոկոս: Ծայրահեղ ծանր վիճակում է բնակչության 2,5 տոկոսը:

Այս ցուցանիշի հետ ուղղակի կապ ունի հասարակության մեջ եկամուտների բաշխման խզվածքը՝ Ջինի գործակիցը, որը բավականին բարձր է՝ 0,36: Տասը տարի առաջ այն 0,38 էր, որը խոսում է դրական տեղաշարժի դանդաղ տեմպերի մասին: Աշխարհում Ջինի միջին գործակիցը 0.39 է, եթե այս առումով Հայաստանի ցուցանիշը հարաբերականորեն դրական է, ապա եվրոպական երկրներին մենք դեռ զիջում ենք, որտեղ այդ գործակիցը միջինը 0.30 է: Եկամուտների բաշխման ամենափոքր տարբերությունն ունի Շվեդիան, որտեղ այն 0.25 է: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ վիճակում է, քան Թուրքիան, որտեղ այն կազմում է 0.40:

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման 2020-2025 թթ. ռազմավարությամբ ոլորտի պատասխանատու լիազոր նախարարությունը առաջնային լուծում է առաջադրել այս հիմնարար խնդրին: Առաջարկվող ռազմավարության նոր սկզբունքները ենթադրում են այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք սոցիալական վատ վիճակում հայտնված ընտանիքների աշխատունակ անդամներին կուղղորդեն դեպի աշխատանք, և գործուն միջոցներ կգործադրվեն նպաստից կախվածություն չձևավորելու համար, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական աջակցությունը բերում է վիճակի կայունացման, բայց ոչ շոշափելի բարելավման»:

Մանրամասները՝ այստեղ:

Back to top button