ԿարևորՀասարակություն

Կտորից տոպրակը՝ պլաստիկի քանակը տանը նվազեցնելու լավագույն տարբերակ

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որում կատարված առևտրից գոյացած պլաստիկե տոպրակների կույտն է։

«Մի ապրանքը փաթեթավորվում է մի քանի անգամ՝ նախ կշռելուց, հետո՝ դրամարկղի մոտ։ Յուրաքանչյուր տարի ավելի քան մեկ միլիոն ծովային թռչուն ու կենդանի է սատկում մեր բոլորիս տներից գոյացած պլաստիկե իրերի պատճառով։ Ամեն տարի այնքան պլաստիկ է նետվում, որ կբավականացներ մեր մոլորակը չորս անգամ ծածկելու համար»,- գրել է Ա. Հակոբյանը:

Գրառումը հրապարակված է #Ոչպլաստիկին
#Կրիր_բազմակի_օգտագործման_կտորից_տոպրակներ հեշթեգերով:

2022-ին պլաստիկե տոպրակների վաճառքը Հայաստանում կարգելվի: Պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը  10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 100-400 տարի: Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ հանրապետությունում պլաստիկ թափոնները կազմում են կենցաղային թափոնների ծավալի ավելի քան 30%-ը: 

Back to top button