ԿարևորՔաղաքական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել էր ԿԸՀ՝ պահանջելով  վերադարձնել խմբակցության 18-րդ մանդատը, որպեսզի այդ կերպ վերականգնվի խորհրդարանի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների՝ սահմանադրական օրենքով նախատեսված հարաբերակցությունը:

2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԼՀԿ-ն 18 մանդատ էր ստացել, սակայն ավելի ուշ պատգամավոր Արման Բաբաջանյանը դուրս էր եկել խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր:

Կարդացեք նաև
Close
Back to top button