ԿարևորՀասարակություն

ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և երեք նախկին դատավորների դիմումը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրաժարվել է միջանկյալ միջոց կիրառել Հայաստանում հունիսի 22-ի սահմանադրական փոփոխությունների առնչությամբ:

Դատարանը որոշել է մերժել դիմումը, քանի որ այն Դատարանի Կանոնակարգի 39-րդ հոդվածի կիրառման շրջանակներից դուրս է, և չի պարունակում որևէ հիմնական իրավունքի լուրջ և անուղղելի վնաս պատճառելու ռիսկ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ներքո:

«ՄԻԵԴ-ը մերժեց ՍԴ երեք նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

ՍԴ երեք նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը պահանջում էին կասեցնել Ազգային ժողովի ընդունած սահմանադրական փոփոխությունների իրականացումը և, մասնավորապես, պահպանել իրենց պաշտոնները, ձեռնպահ մնալ Սահմանադրական դատարանում նոր դատավորներ նշանակելուց, ձեռնպահ մնալ դատավորների դեմ ցանկացած վարույթ հարուցելուց և/կամ դադարեցնել ընթացիկ դատավարությունները, ապահովել դատավորների ֆիզիկական անվտանգությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close