ԿարևորՀասարակություն

Կորոնաիրավիճակը Գյումրիում. վարակված հարազատին տեսակցության են գնացել

Շիրակի մարզում թագավարագի ավելի քան 270 հաստատված դեպք կա,  1000-ից ավելի քաղաքացի տնային ինքնամեկուսացման ցուցում ունի։ «Գյումրի» բժշկական կենտրոնում պետությունը ստանձնել է տրիաժի՝ միջանկյալ  բաժանմունքի  ֆինանսավորումը։  

Շիարկի մարզում կորոնավիրուսի առաջին բռնկումը Մարալիկում էր, հետո միացան Գյումրին, Ախուրյանը, Արթիկը, ավելի ուշ՝ Աշոցքն ու Ամասիան՝ իենց գյուղական բնակավայրերով։

 Շիրակի մարզում թագավարակի ավելի քան 270 հաստատված դեպք կա,  1000-ից ավելի քաղաքացի տնային ինքնամեկուսացման ցուցում ունի։ Արդյո՞ք պահպանում են ինքնամեկուսացման կանոնները․ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօերն Արմեն Իսահայկանը այնքան էլ վստահ չէ։

«Շատ մեկուսացված մարդկանց ենք տեսել, որոնք շրջել են քաղաքով՝ լինելով վարակը տարածողներ։   Մարդիկ էլ կան, որ չեն հավատում  նույնիսկ այն պարագայում, երբ այսքան մահ ու ծանր դեպքեր ունենք»։

Հավատացողներից կամ չհավատացողներից ոմանք՝ իմանալով, որ իրենց հարևանը թագավարակով է վարակվել ու տանը ծանր պառկած է, գնացել են այցելության, որ անձամբ տեսնեն, որպիսությունը հարցնեն ու տնական բուժման միջոցներ առաջարկեն։ Ինձ ծանոթներից ոմանք արգելել են հարևանների մուտքն իրենց տուն, որ հարևաններն էլ չվարակվեն։ Բայց համառ հարևաններ կան, խորհուրդներ ունեն տալու՝ անտեսելով իրենց սպառնացող վտանգը։ Բժիշկ Իսահայկանն ասում է՝ Գյումրիում մեկ այլ տենդենց էլ կա, որոշ մարդիկ ամաչում են ասել, որ իրենք էլ են վարակվել։

«Քիչ են, բայց  համենայն դեպս դուրեկան չէ, երբ մի մասը ուզում է թաքցնել իր հիվանդությունը։ Սկսում են տնային բուժումներ, հետո այդ բուժման հետևանքները վերացնելը մեզ և պացիենտի համար իսկական փորձություն է դառնում»։

«Գյումրի» բժշկական կենտրոնի Covid-19-ով վարակված 17 բուժաշխատողներն առողջացել են, աշխատանքի վերադարձել։ Կանոնները խստացված են բոլոր բաժանմունքներում։ Հիվանդատեսն արգելված է, խնամողը իրավունք չունի դուրս ու ներս անել։ Արմեն Իսահակյանը մեզ հետ զրուցել  համաձայնեց, բայց ոչ հիվանդանոցում, հանդիպեցինք բակում՝ սոցիալական հեռավորությունն անշեղ պահելով։

Բժշկական կենտրոնը վերջապես վերադարձել է պլանային աշխատանքներին ու վիրահատություններին, 65 հիվանդ է բուժվում, սրտի ստենտավորում են անում պետական պատվերով։  Վերջին և բժշկի կարծիքով ամենակարևոր նորությունն այն է, որ պետությունը ստանձնել է տրիաժի՝ միջանկյալ  բաժանմունքի  ֆինանսավորումը։

«Տրիաժի հետ կապված ծառայությունը նոր է, նախկինում մենք արել ենք մեր ուժերով, հիմա արդեն պետությունն է ֆինանսավորում, նաև ստանալու ենք պաշտպանիչ միջոցներ։ Իսկ ինչ վերաբերում է թեստավորմանը, պրոցեսն ամբողջովին պետության հովանու տակ է,  ոչ մի հիվանդ չի վճարում թեստավորման համար, եթե ունի ցուցում»։

Անցած ամիս Շիրակի մարզում վարակվածների թիվն անընդհատ ավելանում էր, վերջին օրերին իրավիճակը  կարծես կայունացել էր ու նույնիսկ նահանջ կար՝ ասում է Արմեն Իսահակյանը, բայց պատկերը փոխեց Գյումրիի տուն ինտերնատի դեպքը։ Թեստավորվել է 151 խնամյալ և 66 աշխատակից: Կորոնավիրուս է հաստատվել 55 տարեցի ու հաշմանդամություն ունեցողի և 12 աշխատակցի մոտ:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close