ԿարևորՀասարակություն

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարն ավարտում է առաքելությունը Հայաստանում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային՝ Հայաստանում առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարին Հայաստանում գործունեության համար և հետագա հաջողություններ մաղթել:

Բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերը և ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը՝ նախագահ Սարգսյանը հատկապես ընդգծել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրերի կարևորությունը և դրանց շրջանակներում Հայաստանի տարբեր ոլորտներին ցուցաբերված աջակցությունը:

Նատալյա Վուտովան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close