ԿարևորՔաղաքական

Սպիտակ տան մամուլի խոսնակն «անուղղակիորեն ճանաչել է» Հայոց ցեղասպանությունը

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքենանին անդրադարձել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ վանդալիզմին:

Մաքենանին վկայակոչել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը այն հուշարձանների շարքում, որոնք վերջերս պղծվել և վնասվել են ռասիզմի և ոստիկանության կամայականությունների դեմ անցկացվող բողոքի ակցիաների շրջանակներում:

«Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը հիշատակում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը,  գործ ոնենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», —  ասել է  Սպիտակ տան խոսնակը:

Չնայած ԱՄՆ-ի կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր, նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախընտրել է «զանգվածային վայրագություններ» կապակցությունը՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրույթից:

Կոլորադո նահանգի Կապիտոլիումի բակում տեղադրված խաչքարը, այլ հուշարձաննեի շարքում ցուցարարների կողմից պղծվել էր մայիսի վերջին:  

«Սևամորթների կյանքերը կարևոր են» կարգախոսով բողոքի ակցիաները սկսվեցին ԱՄՆ մի շարք քաղաքներում այն բանից հետո, երբ մահացավ ոստիկանության կողմից ձերբակալված աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը:

Back to top button