ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Երևանը կտրել ու բաժանել ենք իր պատմական միջավայրից

«Ֆիրդուսի թաղամասի կառուցումը ոչ թե ճարտարապետական ներդրում է, այլ՝ բիզնես նախագիծ, որն իր հետ բերելու  է լուրջ խնդիրներ»,–«Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ Նրա  համար զարմանալի է Երևանի ավագանու այն անդամների պահվածքը, որոնք նախկինում ակտիվորեն պայքարում էին քաղաքի խնդիրների համար։

«Ինձ համար պարզ չէ, թե ինչու նախկին ակտիվիստները, որոնցից շատերն  այսօր Երևանի ավագանու կազմում են, ուղղություն վերցրին  դեպի հին ծրագրերի վերակենդանացում։ Դա սխալ մոտեցում  է»,–ասել է ճարտարապետը։

Անահիտ Թարխանյանի հետ զրուցել ենք նաև Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայպարկ» ստեղծելու նախաձեռնության,  Երիտասարդական պալատի վերականգման հեռանկարի ու մայրաքաղաքի ճարտարապետական այլ խնդիրների մասին։

Back to top button