Սփյուռքի ձայնը

Սերբիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել ծագումով հայ Ջորջ Թոդորովիչը․ «Սփյուռքի ձայնը»

Կորոնավիորուսի համաճարակի մեղմացումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունները Եվրոպայում՝ Սերբիայում էր, որի խորհրդարանում պատգամավոր է ընտրվել հայկական ծագումով Ջորջ Թոդորովիչը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Լիբանանի մասնաճյուղը 55 հազար ամերիկյան դոլար է հատկացրել լիբանանահայ դպրոցների տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար:

Լիբանանահայության օժանդակության Կանադայի մարմինը և կանադահայ միություններն ու կազմակերպությունները հուլիսի 9-ին կանցկացնեն հերթական թելեթոնը՝ ի աջակցություն լիբանանահայության:

Շաբաթվա կարևոր իրադարձությունները «Այբ» ռադիոկայանից Սոսի Սանոսյանի պատրաստած լրահոսում:

Հունիսի 28-ին Ֆրանսիայում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ի՞նչ դերակատարություն է ունեցել ֆրանսահայ համայնքը Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում և առաջադրված թեկնածուների ներկայացման հարցում: Ի՞նչ հետևանք կունենա Անկարայի հակահայ հզոր ազդեցությունը Ֆրանսիայի ներքին հարցերի վրա, եթե հայ համայնքը ռազմավարական նոր մոտեցումներ չորդեգրի: Հեռախոսազրույց ֆրանսահայ քաղաքագետ Հիլդա Չոբոյանի հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button