ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Արցախյան գործընթացը դանդաղել է, բայց ընթանում է ճիշտ հունով

Հայկական կողմի առաջ քաշած առաջնահերթությունները՝  փոխվստահության մեխանիզմներ, մթնոլորտի առողջացում, ուղիղ կապի հաստատում, դառնում են միջազգային օրակարգի մաս ու դա շատ կարեւոր է ՝ «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը։

Նրա դիտարկմամբ՝ համավարակով պայմանավորված իրավիճակը դանդաղեցրել է արցախյան գործընթացը։

Ըստ պատգամավորի՝ ՄԽ–ի վերջին հայտարարության մեջ տեղ գտած խաղաղությանը նպաստող  քայլերի մասին հորդորը  արձագանք է Բաքվի ռազմատենչ հայտարարություններին։

«Ադրբեջանում դժգոհ են իրենց արտգործնախարարից, քանի որ հայկական օրակարգի մի քանի հարցերը հայկական կողմը կարողացել է երկու տարվա ընթացքում դարձնել միջազգային օրակարգի մաս։ Հետեւողական ենք լինելու Արցախին բանակցային կողմ դարձնելու հայկական կողմի մոտեցման հարցում եւս»։

Հիշեցնելով իրենց նախորդ հայտարարությունը՝ հունիսի 30-ին տարածած հայտարարությամբ համանախագահները դարձյալ  մտահոգություն էին հայտնել, որ  սադրիչ հայտարարություններն ու կրքեր բորբոքող հռետորաբանությունը կարող են խաթարել կարգավորման գործընթացը:

Նրանք նաև պայմանավորվել էին հուլիսին անցկացնել ևս մեկ համատեղ տեսակոնֆերանս և հնարավորինս շուտ կազմակերպել նաև անձնական հանդիպում։

Տաթեւ Հայրապետյանի հետ խոսել ենք առաջիկա հնարավոր հանդիպման և համավարակի պայմաններում ձեռնարկվելիք քայլերի մասին։  

Back to top button