Հայկական հարց

Ֆնտճագի ինքնապաշտպաններն իրենց թվից մի քանի անգամ շատ թուրքերի են ոչնչացնում․ «Հայկական հարց»

Ֆնտճագի ինքնապաշտպաններն իրենց թվից մի քանի անգամ շատ թուրքերի են ոչնչացնում:

Ֆնտճագ գյուղն իր անառիկ դիրքի համար անվանում էին Փոքրիկ Զեյթուն: 1915 թ․-ին այստեղ ավելի քան 3500 հայեր էին հավաքվել հարևան գյուղերից և Զեյթունից:

Ֆնտճագցիներն որոշում են մինչև վերջ դիմադրել թուրքական հարձակմանը: Ֆնտճագը բաժանվում է պաշտպանական դիրքերի:

Դիմադրությունը բավական հաջող էր: Ֆնտճագցիներն սկզբում ոչ միայն հաղթում էին թուրքական կանոնավոր զորքին, այլև զինամթերք էին առգրավում թշնամուց:

Կատաղի և հերոսական մարտեր էին մղվում յուրաքանչյուր տան համար: Հայ քաջերը կռվում էին մինչև վերջին փամփուշտը:

Զինամթերքի սպառման պատճառով ֆնտճագցիներն ստիպված էին տեղի տալ: Հայ ինքնապաշտպաններից գրեթե ոչ ոք կենդանի չի հանձնվում թուրքերին:

Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Ասրյանը: Ինքնապաշտպանական գոյամարտ՝ մաս 8-րդ:

Ցուցադրել ավելի
Back to top button