ԿարևորՀասարակություն

Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը մեկուսացված է

Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը հուլիսի 5-ի ժամը 23:43-ի դրությամբ մեկուսացված է։ Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են. տեղում իրականացվում է հերթապահություն, հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արենի, Չիվա և Պռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա էր ուժեղ քամի, ինչը կարող էր նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Ժամը 21:17-ին հայտարարվել էր հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել էին ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել էր հրդեհի տարածումը դեպի այգիներ:

Նախնական տվյալներով այրվել է մոտ 30 հա խոտածածկ տարածք։ Ժամը 23:43-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button