

Համացանցում առաջին անգամ կներկայացվի Միքայել Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը: Շնորհանդեսը առցանց տեղի կունենա 2020 թվականի հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ին:
Շնորհանդեսին մասնակցել ցանկացողները կարող են միանալ այստեղ:
«Հայաստանի ամերիկյան համալսարանի hայ մատենագրության թվանշանային գրադարան»-ը՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի մշակութային դրամաշնորհային ծրագրերի «Գրականության հանրահռչակմանն ուղղված նախագծեր և միջոցառումներ» անվանակարգում իրականացվող այս ծրագրով ապահովում է գրող, հրապարակախոս, քննադատ, հեղափոխական Նալբանդյանի ամբողջ գրական ժառանգության մատչելիությունն ու հասանելիությունը համացանցում, ընթերցողին հաղորդակից է դարձնում նրա գրական հայացքներին, ամբողջացնում գրողի, քննադատի, հրապարակախոսի, հեղափոխականի նրա կերպարը։
Մ. Նալբանդյանի գրավոր ժառանգության թվայնացման ու առցանց հրապարակման աննախադեպ է. առաջին անգամ Նալբանդյանի ամբողջական գրական ժառանգությունը համացանցում ներկայացվելու է կից հիմնարար նալբանդյանագիտական աշխատություններով:
▪️Չափածո և արձակ գեղարվեստական գործեր
▪️Գրական, հրապարակախոսական, քննադատական հոդվածներ, մատենախոսություններ, ուսումնասիրություններ
▪️«Հիշատակարան» (1859-1860)
▪️Հրապարակախոսական, գրաքննադատական և գիտական աշխատություններ
▪️Նամակներ և զանազան գրություններ
▪️Գրառումներ, նշումներ, նկատողություններ, քննիչ հանձնաժողովի նյութեր և այլ վավերագրեր
▪️Նալբանդյանագիտություն