ԿարևորՀասարակություն

Այսօր 5412 դիմորդ քննություն է հանձնում «Մաթեմատիկա» առարկայից

Հուլիսի 6-ին դիմորդները կհանձնեն քննություն Մաթեմատիկա առարկայից։ Հայտագրվածների ընդհանուր թիվը՝ 5412։

47 քննական կենտրոնից գործելու է 46-ը:

Քննական կենտրոններն են՝

Արագածոտնի մարզ, Աշտարակի թիվ 1 դպրոց
Աշտարակի թիվ 5 ավագ դպրոց
Արարատի մարզ, Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոց
Արտաշատի թիվ 4 հիմնական դպրոց
Արմավիր մարզ, Արմավիրի թիվ 5 հիմնական դպրոց
Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոց
Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոց
Գեղարքունիքի մարզ, Գավառի թիվ 1 հիմնական դպրոց
Գավառի թիվ 3 հիմնական դպրոց
Գավառի թիվ 8 միջնակարգ դպրոց
Լոռու մարզ, Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոց
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոց
Վանաձորի թիվ 6 հիմնական դպրոց
Կոտայքի մարզ, Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց
Չարենցավանի թիվ 3 հիմնական դպրոց
Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոց
Չարենցավանի թիվ 5 հիմնական դպրոց
Շիրակի մարզ, Օյունջյան թիվ 21 միջնակարգ դպրոց
Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
Սյունիքի մարզ, Գորիսի թիվ 3 հիմնական դպրոց
Գորիսի թիվ 6 դպրոց
Կապանի թիվ 2 դպրոց
Կապանի թիվ 6 հիմնական դպրոց
Վայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի ավագ դպրոց
Տավուշի մարզ, Իջևանի թիվ 1 հիմնական դպրոց
Իջևանի թիվ 3 հիմնական դպրոց
Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց
Երևան, թիվ 11 հիմնական դպրոց, Հ/Ա Բ2 թ.
թիվ 118 ավագ դպրոց, Արզումանյան 8
թիվ 14 հիմնական դպրոց, Ե. Քոչար, 12/1
թիվ 155 հիմնական դպրոց, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք
թիվ 168 հիմնական դպրոց, Բաշինջաղյան 1 նրբանցք
թիվ 170 ավագ դպրոց, Ավան, Թումանյան 3
թիվ 174 հիմնական դպրոց, Հ/Ա Ա1 թաղ., Սվաճյան 42
թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1 թաղ., Տիգրան Պետրոսյան փողոց
թիվ 190 ավագ դպրոց, Հ/Ա Բ2 թաղամաս
թիվ 195 ավագ դպրոց, Աջափնյակ, Մազմանյան 5ա
թիվ 200 հիմնական դպրոց, Դավիթաշեն, 1 թաղ ., Տ. Պետրոսյան փողոց
թիվ 21 հիմնական դպրոց, Վ. Վաղարշյան, 24
թիվ 29 ավագ դպրոց, Սարյան 23
թիվ 44 հիմնական դպրոց, Մ. Ավետիսյան 89
թիվ 46 ավագ դպրոց, Մանանդյան 2
թիվ 62 ավագ դպրոց, Նոր Նորքի 1-ին զ.-ծ, Նանսենի 6
թիվ 88 հիմնական դպրոց, Նոր Նորքի 7 զանգված, Կարախանյան 11

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ միասնական քննությունների թեստերը և դրանց պատասխանները տեղադրվում են dimord.am և atc.am կայքերում:

Դիմորդները միասնական քննության գնահատականը կստանան էլեկտրոնային փոստով և dimord.am կայքի միջոցով՝ միասնական քննությունից հետո 3-րդ օրը: Միասնական քննության արդյունքները կհրապարակվեն նաև քննական կենտրոնում:

Միասական քննության գնահատականի բողոքարկումը տեղի կունենա գնահատականը ստանալուց/հրապարակելուց մեկ օր հետո՝ ժամը 9:00-18:00՝ [email protected] էլեկտրոնային փոստով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում էջում գրառում է կատարել՝ տվյալներ հրապարակելով նաև միասնական քննություններին մասնակցող դիմորդների թվի մասին.

«Դիմորդներ ջան, ո՞նց եք: Վաղն ամենածանրաբեռնված օրն է, քանի որ մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ` շուրջ 13 հազարից: Հերթական քննական օրը հաջողություն եմ մաղթում մեր դիմորդներին»,- գրել է նախարարը։

Նա նաև ևս մեկ անգամ խնդրել է դիմորդներին պահպանել սոցիալական հեռավորություն, դնել դիմակ, իսկ ծնողներին`քննական կենտրոնների շրջակայքում կուտակումներ չստեղծել։

«Ամեն ինչ շատ լավ է լինելու»։

Ցուցադրել ավելի
Back to top button