ԿարևորՀասարակություն

Մոսկվայից և Վորոնեժից դեպի Երևան չվերթերի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ «Aircompany Armenia» ընկերության կողմից ստացված տեղեկատվության համաձայն՝ հուլիսի 5-ին՝ ժամը 20։30-ին «Վնուկովո» օդանավակայանից տեղի կունենա Մոսկվա-Երևան չարտերային չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացողները կարող են ձեռք բերել ․ հուլիսի 5-ին (սկսած ժամը 15:00-ից) «Վնուկովո» օդանավակայանի N24/2 տոմսարկղից (2-րդ հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Տոմսերը վաճառվում են նաև ընկերության երևանյան գրասենյակում (հասցե՝ Վ․ Սարգսյանի 10):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 14 հազ․500 ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

Հուլիսի 7-ին՝ ժամը 18:10-ին տեղի կունենա նաև Վորոնեժ-Երևան չվերթը։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են ձեռք բերել Օդային հաղորդակցության Վորոնեժի կենտրոնական գործակալության (ЦАВС) տոմսարկղից (1-ին հարկ): Որոշ քանակի տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց տարբերակով նշյալ ընկերության կայքից (armeniafly.com):

Ըստ ընկերության փոխանցման՝ տոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 25 կգ, ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ։

Չվերթի հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը:

Back to top button