ԿարևորՀասարակություն

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 706 նոր դեպք, ապաքինվել է 205 մարդ

Հուլիսի 5-ին հաստատվել է 706 նոր դեպք, առողջացել են 205-ը: Արձանագրվել է մահվան 7 դեպք:

Պացիենտները եղել են 67 (կին), 70 (տղամարդ), 77 (տղամարդ), 81 (տղամարդ), 86 (տղամարդ), 66 (կին) և 79 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 158 է:

Այսօր ժամը 11։00-ի դրությամբ ամբողջական պատկերն այսպիսին է.

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 28606

Բուժվողներ՝ 11824

Առողջացածներ՝ 16140

Մահվան ելքեր՝ 484

Ընդհանուր թեստեր՝ 122682:

Back to top button