ԿարևորՀասարակություն

Սևանի ավազանի հանրային լողափերում խախտումներ չեն հայտնաբերվել. ԲԸՏՄ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։

Շրջայցի ընթացքում աշխատանքային խմբի կողմից կատարվել է լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են եղել դիմակները ճիշտ չկրող անձինք, որոնց տրվել են սահմանված կանոնները պահպանելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների հորդորով արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կանոնները չկատարող՝ դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close