Ստարտափ Հայաստան

Հայկական ստարտափը՝ հեռավար ուսուցմանն օգնող գործիք․ «Ստարտափ Հայաստան»

Աշխարհում շատ բիզնեսներ ստեղծվել են հենց անհրաժեշտությունից ելնելով։ Մարդիկ կարողացել են ճիշտ պահին ճիշտ կողմոնորոշվել և գումար վաստակելու աղբյուրներ փնտրել:

Հրայր Շահբազյանը մասնագիտությամբ ծրագրավորող է, իսկ Շուշանիկ Շահբազյանը՝ լեզվաբան։ Երիտասարդ եղբայրն ու քույրը համավարակի օրերին ուշադիր հետևելով հեռավար ուսուցմանն, ուսուցիչներին հարց ու փորձ անելով հանգեցին այն եզրակացության, որ պետք է ստեղծել մի հարթակ, որը հետագայում, եթե անհրաժեշտություն եղավ, ուսուցիչներն ու աշակերտները կարողանան օգտագործել հեռավար կրթություն իրականացնելու համար։

Բացի օնլայն ուսուցում անցկացնելուց, նախատեսվեց, որ ուսուցիչներն այս ստարտափի միջոցով հնարավորություն կուենենան իրենց փոքրիկ բիզնեսը հիմնել։ Ստացվեց, որ Հայաստանում մի խումբ մարդիկ համավարակի օրերին բիզնես հիմնեցին և հնարավորություն տվեցին, որ մյուսներն էլ գումար աշխատեն։

Շուշանը վստահ է, որ իրենց ստարտափով կրթության մեջ կարելի է զգալի փոփոխություններ անել, ասում է, որ եթե կրթության մեջ կամաց-կամաց մտցվեն օնլայն դասընթացներ, և հանկարծ նորից ֆորսմաժորային նման իրավիճակներ լինեն, ուսուցիչներն էլ, աշակերտներն էլ պատրաստ կլինեն անցնել հեռավար ուսուցման։

Օնլայն ուսուցման պահանջարկն օր օրի ավելի է մեծանում։ Պատճառներն ու առիթները շատ են։ Մարդիկ ժամանակ չունեն, գումար չունեն, վերջիվերջո ավելի հարմար է տանը, համարավետ բազմոցին նստած սովորելը, քան լսարանում։ Խառը ժամանակներում ենք ապրում։ Եթե մինչ այս համավարակը ծնողները երեխաներին ամեն կերպ հեռացնում էին սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից, այսօր համոզում են, որ օգտվեն դրանցից՝ դաս սովորելու և տանը մնալու համար։

Uteach-ն առաջին հարթակն է Հայաստանում, որը հնարավորություն է տալիս օնլայն տիրույթում կիսել սեփական գիտելիքները մյուսների հետ ու գումար վաստակել։ Հայաստանում նախագիծը հաջողելուց հետո, երկրի սահմաններից դուրս տանելը ստարտափ թիմի նպատակն է, ու հենց այնտեղ էլ մարդիկ կիմանան, որ Հայաստանում համավարակի ժամանակ ևս մեկ բիզնես է գործարկվել և հաջողվել։

Ցուցադրել ավելի
Back to top button