ԿարևորՀասարակություն

Արարատի մարզում հինգ նոր նախակրթարան կբացվի

Արարատի մարզում հինգ նոր նախակրթարան կբացվի։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Այսր նախարարն այցելել է Արարատի մարզ։

Ըստ նախարարի՝ այստեղ Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներում այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ։

«Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով: Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,-գրել է նա:

🔴5 նոր նախակրթարան` Արարատի մարզում✅Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա…

Gepostet von Arayik Harutyunyan am Samstag, 4. Juli 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close