ԿարևորՄտքերի խաչմերուկ

COVID–ից զերծ հյուրատներ․նոր վիրուսի քմահաճույքները կատարված են

Ինչպե՞ս զարգացնել ներքին տուրիզմը կորոնավիրուսի պայմաններում։  «Մտքերի խաչմերուկ» հաղորդման ժամանակ  Բակուր Մելքոնյանը ստեղծված իրավիճակը գնահատել  է այլընտրանքային եւ ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացնում են շատ հյուրատներ՝ իրենց պայմանները եւ առաջարկները նոր վիրուսի «քմահաճույքներին» համապատասխանեցնելով։

 «Այսօր փակ են սահմանները, ԵՄ–ն արդեն իսկ ուրվագծում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Եվրոպա, եւ շատ հավանական է, որ ՀՀ քաղաքացիները առայժմ մաս չկազմեն այդ ցուցակի։ Ինձ  նման զբոսաշրջիկների համար, որոնք մշտապես օտար քաղաքներ են այցելել, սա լավ առիթ է մնալ Հայաստանում եւ բացահայտել մեր երկիրը»,–ասում է հյուրատների ցանցի ղեկավարը։

Ի՞նչ են անում հյուրատները

Ըստ Բակուր Մելքոնյանի՝ շատ հյուրատների սոցիալական հեռավորություն ասվածը չի սպառնում, սենյակները ընտանեկան են, մահճակալները դասավորված են սահմանված հեռավորությամբ։ Սովորական օդափոխման սարքերը փոխարինվում են մանրէազերծող սարքերով, որոնք կանխում են վիրուսի ներթափանցումը։

Հյուրատներ, բայց ոչ միայն

Զբոսաշրջիկն այսօր չի ցանկանում միայն այցելել, օրինակ, Դիլիջան, ուտել, քնել, գնալ ուխտավայր ու հաջորդ օրը նորից կրկնել այդ ամենը ու  հոգնել հանգստից։ Եվ երիտասարդ, և միջին տարիքի, և մեծահասակ զբոսաշրջիկների համար՝ ըստ տարիքային հետաքրքրությունների, պետք է լինեն ժամանցի վայրեր, այլապես՝  ներքին տուրիզմը մրցունակ չի լինի։

Թանկ է արդյո՞ք հանգիստը

Սխալ է զուգահեռներ անցկացնել Հայաստանում  ու Վրաստանում հանգստի, ծառայությունների ու սպասարկման որակի  միջեւ։ «Մինչև հանգստի մեկնելը զբոսաշրջիկը գիտի՝ ինքը նախընտրում է ծո՞վը,  թե՞ բնությունը, լի՞ճը, թե՞ 5 աստղանի հյուրանոցը, 5 հոգով տնակո՞ւմ, թե՞ օդափոխվող սենյակում գիշերելը ։ Պահանջն է թելադրում գինը»,–ասում է գործարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close