ԿարևորՀասարակություն

Ոռոգման ցանց չունեցող կանաչ գոտիներին ջուրը հասնում է ջրցան մեքենաներով

Երևանի կանաչապատ այն տարածքները, որտեղ ոռոգման ցանց առայժմ չկա, ջուրը հասնում է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաներով։ Աշխատանքները սկսում են երեկոյան ժամը 21:00-ից և շարունակվում նաև կեսգիշերն անց, հայտնում են Երևանի քաղաքախետարանից։

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ աշխատակիցներն ընդգծում են՝ գիշերային ոռոգումն ավելի արդյունավետ է և կարևոր բույսերի ու ծառերի սնուցման տեսակետից: Այդ ժամին նաև երթևեկությունն է ավելի թեթև, ինչն էլ չի խոչընդոտում աշխատանքներին:
Ջրցան մեքենաներն այս օրերին աջակցում են նաև ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքներին:

Back to top button