ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հայաստանում կինո կա, կինոկյանքն է պակասում

Երբ խոսում ենք հայկական ու համաշխարհային կինոյի մասին, խոսում ենք տարբեր բունաթագրիչներով. համաշխարհային կինոն զարգանում է, ապրում, հայկական կինոն իր ամենաբարձր դիրքերում չէ ու համաշխարհային կինոյի վերելքի ֆոնին մեր կինոն, կարծես թե, դեր չունի։

Այս դիտարկմանը  «Ռադիոլուրի հյուրասրահում» հակադարձում է «Կինոկետ» ընկերության կրեատիվ պրոդյուսեր, ռեժիսոր Վարդան Հակոբյանն ու ասում. Հայաստանում կինո կա. «Համաշխարհային կինոն մինչև կհասնի մեզ, ֆիլտրվում է, ու մենք տեսնում ենք միայն մեդալի մի կողմը՝ հաջողվածը։ Հայկականի դեպքում ամեն ինչ պարզ ու բաց է՝ մենք տեսնում ենք ամեն ինչ»։

Վերջերս հայտնի  դարձավ, որ հայկական երրորդ ֆիլմը՝ ֆրանսիահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»–ն գնում է Կաննի միջազգային կինոփառատոն։ Վարդան Հակոբյանը ֆիլմի երկրորդ ռեժիսորն է։ Խոսելով ֆիմի այն որակի մասին, որն էլ հենց ֆիլմը տարավ Կանն, Վարդանն ասում է.

«Եթե ընտրելու լինեի որակական մեկ հատկանիշ կասեի, որ Նորա Մարտիրոսյանն է։ Նա իր մեջ երկու կարևոր բան ունի. առաջինը ֆիլմի գաղափարն ու սցենարը, երկրորդ՝ գտնված ճիշտ կինոլեզուն»։

Հայաստանում լավից–վատից կինո նկարում են, կինո կա, բայց պակասում է կինոկյանքը՝ իր կինոգրագետ հանդիսատեսով։ Օրենքում էլ բացեր կան, որ կամաց–կամաց, բայց լրացվում են։

«Ռադիոլուրի հյուրասրահում» խոսել ենք այս և ապագայի այլ թեմաների մասին։

Back to top button