ԿարևորՀասարակություն

Մոսկվա-Երևան չարտերային չվերթերի մասին

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան հերթական չարտերային չվերթերը (ժամը՝ 18։00-ին)։

«Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում 3770-ից մինչև 4279-ը համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 3-ին (ժամը՝ 10:00-ից մինչև 21:00-ն), հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։ Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 7-ը (ժամը՝ 11։00-ն)։

Հիշեցնենք, որ ավիատոմսի արժեքը 13 հազ․ ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)»,- նշված է հաղորդագրությունում։

||| ԿԱՐԵՎՈՐ❗️Հայտնում ենք, որ ս/թ․ հուլիսի 3-ին, 6-ին և 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը…

Gepostet von Посольство Армении в России/ՌԴ-ում ՀՀ դեսպանություն am Donnerstag, 2. Juli 2020
Ցուցադրել ավելի
Back to top button
Close