Մտքի ուժը

Հեշտ չէ, բայց հնարավոր է․ պրոֆեսորը՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելու մասին․ «Մտքի ուժը»

Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայում ամեն ինչ պարետի ցուցումների համաձայն է՝ ալկոգելերի առկայություն, տարածքի ախտահանում, ավագ սերնդի գիտնականների՝ հնարավորության դեպքում տնից աշխատանք։

Լաբորատորիայի հիմնադրամի տնօրեն Անի Ապրահամյանը հենց սկզբից էր որոշել՝ կաշխատեն՝պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, ավելին, ըստ հնարավորության, նաև քննարկումներն են առցանց անցկացնում։

Հեշտ է արդյո՞ք Հայաստանում գիտությամբ զբաղվելը: Պրոֆեսոր Անի Ապրահամյանը ծիծաղում է ու ասում, որ հեշտ չէ, բայց հնարավոր է։ 

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1944 թ.-ին Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից՝  որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։ Ավելի ուշ, Արագածի վրա ստեղծվել են տիեզերական Ճառագայթների երկու կայաններ՝ «Արագած» և «Նոր Ամբերդ»:

Կենտրոնն ունի յոթ բաժանմունք։ Մեր օրերում էլ ինստիտուտը շարունակում է հետազոտությունները բարձր էներգիայի, ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։

 2011 թվականից Երևանի ֆիզիկայի իսնտիտուտը վերակազմավորվել ու կոչվում է Ալիխանյանի անվան ազգային լաբորատորիա։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close