ԿարևորՍպորտ

Պատրաստ ենք անել հնարավորը՝ վերականգնելու «Լոռի» թիմի բարի ավանդույթները. Անդրեյ Ղուկասյան

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այցելել է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Այցի նպատակը, ակադեմիայի գործունեությանը, ինչպես նաև «Լոռի» ֆուտբոլային ակումբի մարզչական կազմի, թիմի խաղացողների հետ ծանոթանալն էր:

Թիմն այս տարի մասնակցում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը. առջևում 3 վճռական խաղ է մնացել: Մարզի ղեկավարը հաջողություն է մաղթել թիմին՝ ցանկություն հայտնելով հուլիսի 2-ին կայանալիք խաղին իր ներկայությամբ ոգևորել տղաներին:

-Պատրաստ ենք անելու ամեն հնարավորը, որպեսզի վերականգնվեն «Լոռի» թիմի անվան հետ կապված բարի ավանդույթները, և մեր մարզի պատանիների մոտ մեծ սեր ու հետաքրքրություն առաջանա այս մարզաձևի նկատմամբ,-ասել է Ա. Ղուկասյանը:

Նա տեղեկացրել է, որ Վանաձորի ֆուտբոլի մարզադաշտի կառուցումը, թեև այս ընթացքում հայտնի պատճառներով դանդաղել է, սակայն շուտով շահագործման կհանձնվի՝ մարզվելու լավագույն պայմաններ ապահովելով թիմի համար: Մարզի ղեկավարը նաև կարճ զրույցներ է ունեցել թիմի խաղացողների, մարզչի հետ՝ մաղթելով նրանց հաջողություն առաջիկա և հետագա բոլոր խաղերում:

Ակումբի տնօրեն Վահան Դանիելյանի տեղեկացմամբ, թիմը համալրված է ինչպես հայ, այնպես էլ՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, աֆրիկյան տարբեր պետությունների, Հայիթիի քաղաքացիներ հանդիսացող ֆուտբոլիստներով: Սակայն առաջիկա տարիներին, նրա վստահեցմամբ, թիմը աստիճանաբար կհամալրվի Վանաձորի ֆուտբոլային ակումբում մարզվող սաներով:

Մարզի ղեկավարի կողմից ակադեմիային և թիմին նաև մարզակոշիկներ են հանձնվել:

Back to top button