ԿարևորՌադիոլուրի հյուրասրահ

Հանրապետությունում անասնաբույժների կարիք կա

Հուլիսի մեկից Հայաստանում պարտադիր է սպանդանոցային մորթը։  Սննդի անվտանգության տեսչական մարմնի ստուգումները ցույց են տալիս, որ մարզերը հիմնականում պատրաստ են։

«Կա գործող 48 սպանդանոց եւ 16 հայտ։ Մասնագետների հաշվարկով՝  80 սպանդանոցը բավական է հանրապետության պահանջարկը բավարարելու համար»։  «Ռադիոլուրի հյուրասրահ»-ում ասել  է  ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանը և հավելել, որ գործում է նաև  շարժական երկու սպանդանոց՝ դժվար հասանելի վայրերի  համար։

Սպանդանոցներ ունենալու պահանջն ի հայտ է բերել  մեկ այլ խնդիր՝ ՀՀ–ում,  անասնաբուժների քանակը բավարար չէ, մասնագետները  60 տարեկանից բարձր են։ Հանրապետությունում անասնաբույժների կարիք կա՝ ասել է Շատվորյանը և  շրջանավարտներին ու դիմորդներին կոչ արել չանտեսել այս մասնագիտությունը․ շուտով այդ մասնագետների պահանջարկն  ավելի է մեծանալու։

Մեծ միջոցառումների  համար՝  մեծ պատիժներ

Սննդի անվտանգության տեսչական մարմինը  արտակարգ դրություն հայտարարումից  մինչև այսօր  ստուգումներ է իրականացրել  շուրջ  15 հազար կազմակերպություններում, կազմվել է 15 հազար արձանագրություն, շուրջ երկու տասնյակը՝  ասել է   ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը։ 

Ըստ նրա՝ հանրային սննդի օբյեկտներում ամենահաճախը խախտվում են   հաճախորդներին  ջերմաչափելու և սոցիալական հեռավորություն պահպանելու, առեւտրի կենտրոններում՝   դիմակներ կրելու և ախտահանիչ միջոցներ ունենալու պահանջները։   Այս ընթացքում կառույցի աշխատակիցները  շուրջ  2 տասնյակ մեծ  միջոցառումներ են արձանագրվել ՝  խնջույքներ, հարսանիքներ։  Շատվորյանը կարծում է, որ այդ դեպքերի համար պետք է խստացնել պատժամիջոցները ։ 

Back to top button